• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Պահք և գիտակցված սննդառություն. երկրորդ փուլ

Փետրվարի 25-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում անցկացվեց «Պահք և գիտակցված սննդառություն» դասընթացի երկրորդ փուլը։

Պահոց շրջանի, մեկնարկի առիթով ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակն այս սեմինարն իրականացնում է հատուկ այն երիտասարդների համար, ովքեր ուզում են ծանոթանալ Պահքի հոգևոր նշանակությանը, իմանալ՝ ինչպես պահք պահել, ինչպես սնվել պահոց շրջանում և ինչպես անցնել ինքնամաքրման ճանապարհով։

Սեմինարի առաջին մասում բանախոսեց տեխնիկական գիտությունների թեկնածու, xoharar.am նախագծի հիմնադիր և «Երջանիկ երիտասարդություն» ՀԿ միջազգային ծրագրերի պատասխանատու Հարություն Դաշտոյանը։ Նա երիտասարդներին ներկայացրեց պահոց շրջանի զուսպ սննդառությունը և դրա դրական ազդեցությունը։

Սեմինարի երկրորդ մասում բանախոսեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը։ Հայր Սուրբը երիտասարդներին ներկայացրեց Պահքի հոգևոր նշանակությունը, խորհուրդները, պատգամները։

Սեմինարի ավարտին Հայր Թովման և Հարություն Դաշտոյանը երիտասարդներին բաժանեցին իրենց մասնակցության վկայականները։

Հայր Սուրբը բոլոր մասնակիցներին նաև Երիտասարդի աղոթագիրք նվիրեց, իսկ «Երջանիկ Հասարակություն» ՀԿ-ի միջազգային ծրագրերի պատասխանատու Հարություն Դաշտոյանի համար նա հատուկ նվեր էր պատրաստել․ Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգության» աղոթամատյանը։

Այսօր ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում անցկացվեց «Պահք և գիտակցված սննդառություն» դասընթացի երկրորդ փուլը։ Պահոց շրջանի,…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Tuesday, February 25, 2020