Երգով, երաժշտությամբ, Թումանյանական ստեղծագործությունների ասմունքով, կինոդիտումով, հոգևոր հարց ու պատասխանով համեմված միջոցառումը մեկնարկեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ հոգեշնորհ Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանի օրհնության և ողջույնի խոսքով, գրքի և գրականության վերաբերյալ Հայր Սուրբի հետ երիտասարդների հարց ու պատասխանով։
Ցերեկույթին մասնակից դառնալու համար գրասենյակում էին հյուրընկալվել բազմաթիվ երիտասարդներ։
ՀԵՀԵՄ անդամները հյուրերի համար պատրաստել էին լարային քանոնի երաժշտական կատարումներ, կիթառի ուղեկցությամբ հայրենասիրական երգեր, ակապելա օպերային կատարումներ, թումանյանական ստեղծագործությունների ասմունք, Թումանյանի կյանքը ներկայացնող ֆիլմի կինոդիտում։