Դեկտեմբերի 19-ին Սիդնեյի երիտասարդաց միության ՝ ACYA Sydney անդամները Հայ-ավստրալական երիտասարդական ayfaus, acyaholytrinity, agbusydneyyouth, asa.nsw, aecs.chanits կազմակերպությունների հետ միասին անցկացրեցին մոմավառություն՝ ի հիշատակ արցախյան 44- օրյա պատերազմում բոլոր զոհվածների։
Հավաքը մեկնարկեց Չաթսվուդի Հիշատակի պուրակից և ավարտվեց Բոշամպ այգում, որտեղ մոմավառության մասնակիցները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության խաչքարի մոտ:
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի հանդիսապետությամբ տեղի հայ համայնքի հոգևորականները աղոթք հնչեցրին առ Աստված և մեր նահատակների հոգու համար հանգստություն հայցեցին։