• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Թեմական երիտասարդները Բարեկենդան նշեցին

Փետրվարի 12-ից սկսում է ՄԵԾ Պահքը։ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանի տոնը, որը խորհրդանշում է դրախտային կյանքի վերհուշը։ Փետրվարի 11-ին տոնը մեծ շուքով նշվեց ՀԱՅ Առաքելական Եկեղեցու տարբեր թեմերում, որին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև թեմական երիտասարդաց միությունները։

Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդները տոնի խորհրդի մասին տեսանյութ պատրաստեցին։

 

 

Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատանիներն ու երիտասարդները Բարեկենդանը նշեցին երգ ու պարով

Ձեզ #Բարեկենդան, մեզ Բարի Զատիկ????????

#Բարեկենդան #կիրակնօրյադպրոց

Posted by Սուրբ Աստվածածին Եկեղեցի. Նոր Նորքի 1-ին զանգված on Sunday, February 11, 2024

Երիտասարդներին տոնի խորհրդի և ընդունված ավանդույթների մասին պատմեց Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյանը, որին հաջորդեց Վահե սարկավագ Շահմիրզարյանի զրույցը։

 

Երգ ու պար, տոնախմբություն էր նաև Շիրակի թեմում

 

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում Բուն Բարեկենդանի տոնը նշվեց երիտասարդների մասնակցությամբ կազմակերպված հյուրասիրությամբ։