Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Հովնան արք. Տերտերյանի առաջնորդությամբ, ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը շարունակում են երիտասարդներին քրիստոնեական գիտելիքներով զինման դասընթացները։

Սույն թվականի մայիսի 8-ին Էջմիածնի հայորդյաց տանը անցկացվեց «Թիմային Աշխատանք» քրիստոնեական ոչ ֆորմալ կրթական դասընթացը։

Angelina Aleksanyan, Deputy Director of Public Institutions at ACYOWorld's Central Office, is both the program author and trainer, specializing in youth work.

Դասընթացը մեկնարկեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վրդ. Խաչատրյանի բացման խոսքով և միասնական աղոթքով։

Դասընթացը նպատակ ունի օգնել երիտասարդներին տեղեկանալ Հիսուս Քրիստոսի առաջնորդության և թիմ կառուցելու հմտություններին, տալ գործնական քրիստոնեական գիտելիքներ՝ կիրառելու այդ սկզբունքներն իրենց կյանքում և հարաբերություններում:

Դասընթացին մասնակից 15-17 տարեկան 30 երիտասարդներ Հիսուս Քրիստոսի օրինակով սովորեցին, թե ինչպիսին պետք է լինի իրական քրիստոնեական թիմային աշխատանքը և ինչ գլխավոր սկզբունքներ են դրա հիմքում։ Այն է՝ սերը, ծառայությունը և միասնությունը։
Ծրագրի ավարտին բոլորին հանձնվեցին մասնակցության վկայականներ։
Դասընթացն անցկացվեց շնորհիվ Հայորդյաց տների տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիաննա Առաքելյանի և Էջմիածնի հայորդյաց տան տնօրեն Ալվինա Պետրոսյանի աջակցության և ՀԵՀԵՄ Գրասենյակի հետ համագործակցության։