Իրաքի Հայոց թեմի երիտասարդաց միությունը (ՀԵՄ), հովանավորությամբ թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Օշական վրդ․ Կյուլկյուլյանի, 2023 թ․ փետրվարի 10-ին Նորաշենի ազգապատկան կենտրոնում վերսկսեց իր հավաքները։
Այնուհետև պատմական էքսկուրս անցկացվեց ՀԵԿ-ի դաստիարակչական և հոգևոր գործունեության վերաբերյալ՝ սկսած 1986թ․ հիմնադրումից մինչև մեր օրերը։
Ներկայացվեց կենտրոնի գործունեության հետագա ծրագիրը, որի հիմնական տարրը, ինչպես նախկինում, այժմ էլ պետք է լինի երիտասարդությունը։ Իսկ նպատակը շարունակում է նույնը մնալ՝ պատրաստել ազգասեր և Հայ Եկեղեցու հոգևոր սկզբունքներով դաստիարակված սերունդ։
Հանդիպումն ավարտվեց Հայր Սուրբի օրհնութեան խօսքով:
Source: https://www.facebook.com/profile.php?id=100023358589892