Նորին Սրբություն Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Տյառնընդառաջի տոնը հռչակվել է նորապսակների օրհնության օր։
Տոնին ընդառաջ փետրվարի 10-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ առցանց հանդիպում «Ընտանիք և ամուսնություն» թեմայով։ Բանախոսում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։