Ս․ Թ․ սեպտեմբերի 28-ին ու 29-ին կանցկացվեն Սրբալույս Մյուռոնի օրհնությունն ու Մայր Տաճարի վերաօծման արարողությունները։

Համայն հայության համար այդ կարևոր միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տեր Թովմա Վարդապետ Խաչատրյանը և Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներում ներգրավված կամավոր Սևակ Կարապետյանն ու կորդինատոր Դավիթ Գրիգորյանը զրուցել են «Բարի Լույս» հեռուստահաղորդման շրջանակներում։