«Ճանաչիր Ինձ, երիտասարդ»-ը աստվածաշնչյան դասընթաց է, որի նպատակն է օգնել երիտասարդին առավել համակարգված ընթերցել Սուրբ Գիրքը։ Ողջ դասընթացը կառուցված է Հին և Նոր Ուխտերը միաժամանակ անցնելու սկզբունքի վրա՝ որպես մի ամբողջություն:
«Ճանաչիր Ինձ, երիտասարդ»-ը պրեզենտացիայով ներկայացվող մեթոդական ուղեցույց է, որն օգնում է երիտասարդին հայրաբանական մեկնությունների միջոցով ամբողջական պատկերացում ունենալ Աստվածաշնչի երկու գրքերի՝ Հին և Նոր Կտակարանների և դրանց փոխկապակցվածության վերաբերյալ, ինչպես նաև՝ ճիշտ կողմնորոշվել սուրբգրային տեքստերն ընթերցելիս:
Երիտասարդները ոչ միայն դասընթացի մասնակից են, այլև՝ ընթացքն ապահովողներ: Այն ամբողջությամբ անցկացվում է ինտերակտիվ մեթոդով. մասնակիցները ոչ միայն իրենք են գտնում հարցերի պատասխանները, այլև՝ առաջադրում հարցեր:
Դասընթացն ուղեկցվում է ճանաչողական, հոգևոր-ժամանցային խաղերով և վիկտորինայով։
Դասընթացավարը ՀԵՀԵՄ Տեղեկատվական հարցերով պատասխանատու, հոգևոր-եկեղեցական լրագրող Արաքս Պողոսյանն է:
Information about the project can be found at the following link: https://hehem.am/news/anckacvec-canaci8-inc-eritasard-dasyntacy