«Ճանաչիր Ինձ, երիտասարդ»-ը աստվածաշնչյան դասընթաց է, որի նպատակն է օգնել երիտասարդին առավել համակարգված ընթերցել Սուրբ Գիրքը։ Ողջ դասընթացը կառուցված է Հին և Նոր Ուխտերը միաժամանակ անցնելու սկզբունքի վրա՝ որպես մի ամբողջություն:

«Ճանաչիր Ինձ, երիտասարդ»-ը պրեզենտացիայով ներկայացվող մեթոդական ուղեցույց է, որն օգնում է երիտասարդին հայրաբանական մեկնությունների միջոցով ամբողջական պատկերացում ունենալ Աստվածաշնչի երկու գրքերի՝ Հին և Նոր Կտակարանների և դրանց փոխկապակցվածության վերաբերյալ, ինչպես նաև՝ ճիշտ կողմնորոշվել սուրբգրային տեքստերն ընթերցելիս:

Երիտասարդները ոչ միայն դասընթացի մասնակից են, այլև՝ ընթացքն ապահովողներ: Այն ամբողջությամբ անցկացվում է ինտերակտիվ մեթոդով. մասնակիցները ոչ միայն իրենք են գտնում հարցերի պատասխանները, այլև՝ առաջադրում հարցեր:

Դասընթացն ուղեկցվում է ճանաչողական, հոգևոր-ժամանցային խաղերով և վիկտորինայով։

Դասընթացավարը ՀԵՀԵՄ Տեղեկատվական հարցերով պատասխանատու, հոգևոր-եկեղեցական լրագրող Արաքս Պողոսյանն է:

 

Information about the project can be found at the following link: https://hehem.am/news/anckacvec-canaci8-inc-eritasard-dasyntacy

https://hehem.am/news/anckacvec-canacir-inc-eritasard-dasyntacy-hajordyac-tneri-saneri-hamar?highlight=%D5%83%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9%D5%AB%D6%80+%D5%AB%D5%B6%D5%B1

https://hehem.am/news/hehem-dasyntac-qahana-am?highlight=%D5%83%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9%D5%AB%D6%80+%D5%AB%D5%B6%D5%B1

https://hehem.am/news/anckacvec-canacir-inc-eritasard-dasyntacy-vaxarshapati-eritasardneri-hamar?highlight=%D5%83%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9%D5%AB%D6%80+%D5%AB%D5%B6%D5%B1

https://hehem.am/gortsuneutyun/canacir-inc-eritasard-astvacabanakani-hamar?highlight=%D5%83%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9%D5%AB%D6%80+%D5%AB%D5%B6%D5%B1