«Երիտմոտիվացիա․ մտքի տրանսֆորմացիա» ՀԵՀԵՄ ծրագրի հիմքում ևս քրիստոնեական երիտասարդական աշխատանքի հստակ համակարգված գործունեությունն է և դրա մեթոդաբանության ուսուցումը թեմական երիտասարդներին։ Այս անգամ, սակայն, բացի ոչ ֆորմալ մեթոդների կիրառումը և ակադեմիական ու Աստվածաշնչյան գիտելիքների զուգահեռ տրամադրումը, կարևոր մոտիվացիոն հանգամանք է արդեն իսկ ՀԵՀԵՄ ծրագրերով հզորացված և տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած քրիստոնյա երիտասարդների փորձի փոխանակումը, որով վերջիններս կիսվում են իրենցից կրտսեր երիտասարդների հետ և մոտիվացնում են նրանց։ Երիտասարդների միջոցով երիտասարդներին ակտիվացնելն ու ներգրավելը ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի գործունեության լավագույն ու արդյունավետ լուծումներից մեկն է։

Ծրագրի դասընթացավարն է  ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հասարակական կառույցների հետ համագործակցության գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանը։

 

Links: https://www.youtube.com/watch?v=-at06dsa4tU

https://hehem.am/news/eritmotivacia-mtqi-transformacia-hehem-cragir-astvacabanakan-fakultetum?highlight=%C2%AB%D4%B5%D6%80%D5%AB%D5%BF%D5%B4%D5%B8%D5%BF%D5%AB%D5%BE%D5%A1%D6%81%D5%AB%D5%A1%E2%80%A4+%D5%B4%D5%BF%D6%84%D5%AB+%D5%BF%D6%80%D5%A1%D5%B6%D5%BD%D6%86%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D6%81%D5%AB%D5%A1%C2%BB-1aHWgdWr1aHigKQg1bTVv9aE1asg1b_WgNWh1bbVvdaG1bjWgNW01aHWgdWr1aHCu3wxNzM4NjY2NzEw