ՀԵՀԵՄ-ը ակտիվ է սոցցանցերում՝ Ֆեյսբուքում, Ինստագրամում, Տելեգրամում․
ՀԵՀԵՄ-ը Ֆեյսբուքում հեղինակում է շարքեր, որոնց զգալի մասը վարում են ՀԵՀԵՄ կամավորները։
Այդ շարքերից են՝ «Վարք Սրբոց», «Գանձատուն», «Քրիստոնեական արվեստ», «Քրիստոնեական գրականություն», «Ոչ այնքան հեշտ վիկտորինա», «Պատասխանիր հարցին», «Մեծերն Աստծո մասին», «Հայելի Վարուց», «Տարեթվեր», «Աղոթքներ», «Գուշակիր Սրբավայրը», «Գիտեի՞ք որ» և այլն։
օրինակ՝ «Գանձանակ» շարքը ՀԵՀԵՄ ֆեյսբուքյան էջում նախաձեռնել և վարում է ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Տեղեկատվական բաժնի անդամ Լիաննա Առաքելյանը։ Այն նպատակ ունի ներկայացնել Մատենադարանում և թանգարաններում պահվող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերաբերող հանդերձանքի, սպասքի և այլ սրբությունների նմուշներ և դրանց ամփոփ նկարագրությունը։
Հղումներ՝ https://www.facebook.com/hehemofficial/photos/a.4039615879475680/4039618656142069
ԵՀԵՄ ԿԳ անդամ Ռուբինա Խաչատրյանի առաջարկով և նախաձեռնությամբ ՀԵՀԵՄ ֆեյսբուքյան էջում եռալեզու տարբերակով (հայերեն, անգլերեն, ռուսերեն) անցկացվում է «Եկեղեցական Տոներ» շարքը։ Ծրագիրը նպատակ ունի երիտասարդական լսարանին ծանոթացնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցին, մանրամասն տեղեկություններ տալու յուրաքանչյուր տոնի վերաբերյալ։ Շարքը շարունակական բնույթի է։
Հղումներ՝ https://www.facebook.com/hehemofficial/photos/a.3934422196661716/3988717781232157/
https://www.facebook.com/hehemofficial/photos/a.3934422196661716/3971047209665881/
https://www.facebook.com/hehemofficial/photos/a.3934422196661716/3969906256446643/
ՀԵՀԵՄ ֆեյսբուքյան շարքերից յուրաքանչյուրը միտված է բազմակողմանիորեն կրթելու էջի հետևորդ երիտասարդներին և ամրապնդելու նրանց քրիստոնեական աշխարհայացքը։