“Դեռեւս մանկության տարիներից ես գերված եմ եղել Աստվածաշնչով. Ինձ միշտ թվացել է, թե բոլոր ժամանակներում դա պոեզիայի մեծագույն աղբյուր է: Այդ ժամանակվանից ես փնտրել եմ նրա արտացոլանքը կյանքում եւ արվեստում: Աստվածաշունչը բնության արձագանքն է, այդ գաղտնիքն էլ հենց ցանկացել եմ հաղորդել մարդուն”:
Մարկ Շագալ, ֆրանսիացի հեղինակավոր գեղանկարիչ
Աստված արարեց աշխարհը, բնությունը, երկինքը և առհասարակ ամեն ինչ: Հետո արարեց մարդուն, որ կատարելության հասցնի իր ստեղծածը:
Ինչպես մարդը մարդու մասին էր հոգ տանում, այնպես էլ պետք է բնության մասին հոգ տաներ և այն ամենի ինչի մեջ Աստծո շունչը կար: Ինչպես մարդը խնամում է բնությունը և հոգ է տանում նրա մասին, այնպես էլ բնությունը կպատասխանի նրան:
Կարևորելով մարդ-բնություն փոխհարաբերությունը՝ ՀԵՀԵՄ ԿԳ-ն որդեգրել է երիտասարդների մեջ բնության հանդեպ սերն ու հոգածությունը սերմանելու առաքելությունը։ Տարատեսակ երիտասարդական-բնապահպանական ծրագրեր իրականացնելով՝ ՀԵՀԵՄ-ը ձգտում է ստեղծել հասարակության մեջ կայուն պատկերացումներ մաքուր միջավայրի և այդ հարցում սեփական անձի կարևորության մասին։