«ՀԵՀԵՄ հրավեր Մեծ Պահքի կիրակիների ոսկե շղթային նվիրված քննարկումներին» ծրագիրը անցկացվեց 2024թ․ հընթացս Մեծ Պահքի։
Ֆուրաքանչյուր կիրակի ՀԵՀԵՄ հրավերով երիտասարդները մասնակցեցին Սուրբ Աննա Եկեղեցում Ս․ Պատարագի։ Հավարտ Ս․ Պատարագի, ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում անցկացվեցին քննարկումներ, որոնք վարեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը։ Երիտասարդները շաբաթվա խորհրդի շուրջ իրենց հարցերն ուղղեցին Հայր Սուրբին։
Ծրագրի նպատակը երիտասարդներին առավել մերձեցնելն է եկեղեցական արարողություններին, Մեծ Պահքի խորհուրդներին և ինքնահայեցումին։