ՀԵՀԵՄ ԿԳ Տեղեկատվական բաժնի առաջարկով և նախաձեռնությամբ ստեղծվեց ՀԵՀԵՄ Երիտասարդական Թատրոնը։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչ, Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցու համայնքային թատրոնի հիմնադիր, սցենարիստ Տաթևիկ Պետրոսյանը։
ՀԵՀԵՄ Երիտասարդական Թատրոնը նպատակ ունի դառնալու հոգևոր արժեքների գեղարվեստական փոխանցման հարթակ: ժամանակակից սյուժեներով համեմված Աստվածաշնչյան թեմաների բեմականացումը նոր լիցք կհաղորդի ՀԵՀԵՄ երիտասարդական կյանքին և այդ կենսակերպի քարոզմանը:
Արդեն ընթանում են թատրոնի առաջին ներկայացման փորձերը՝ https://hehem.am/gortsuneutyun/ur-es-adam