With the blessing of His Holiness Garegin II, Catholicos of All Armenians, օրհնությամբ և ACYOWorld հոգևոր առաջնորդ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ACYOWorld) Կենտրոնական գրասենյակը հաճախակի կազմակերպում է տարածաշրջանային ֆորումներ։
ՀԵՀԵՄ-ն ունի ութ տարածաշրջան՝ Հայաստան, Ռուսաստան և ԱՊՀ երկրներ, Եվրոպա, Հարավային Ամերիկա, Հյուսիսային Ամերիկա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա, Հնդկաստան և Ծայրագույն Արևելք, Ավստրալիա և Նոր Զելանդիա:
ՀԵՀԵՄ տարածաշրջանային ֆորումները եկեղեցասեր երիտասարդներին հնարավորություն են ընձեռում համատեղ գնահատելու երիտասարդների կարիքները, սահմանելու քրիստոնեական երիտասարդական աշխատանքի ձևերը և մշակելու տեղի երիտասարդությանը հոգևոր–եկեղեցական կյանքին ներգրավելու մեխանիզմները։ Տարածաշրջանային ֆորումները երիտասարդների համար նաև միմյանց ավելի լավ ճանաչելու, միասին աշխատելու, փորձի փոխանակման, երկխոսության և համագործակցության կարևոր հարթակ են և միջթեմական ամուր կապերի հաստատման կենսունակ գործիք։