• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Տարածաշրջանային ֆորումներ

ՀԵՀԵՄ տարածաշրջաններն ութն են՝ Հայաստան-Վրաստան-Արցախ, Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ,
Եվրոպա, Հրվ. Ամերիկա, Հյս. Ամերիկա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա, Հնդկաստան եւ Մյանմար, Ծայրագույն Արեւելք – Ավստրալիա և Նոր Զելանդիա:

Անցնող տարիներին ՀԵՀԵՄ տարածաշրջանային ֆորումներից, ինչպես նաև հոգևոր և մշակութային բնույթի երիտասարդական միջոցառումներց հիշատակենք մի քանիսը՝

-ՀԵՀԵՄ Եվրոպայի և Ռուսաստանի տարածաշրջանային երիտասարդական կոնֆերանսներ` Բուխարեստ (Ռումինիա), Բեռլին (Գերմանիա), Միլան (Իտալիա), Փարիզ (Ֆրանսիա), Մոսկվա (ՌԴ) 2015թ․ փետրվար 19 – մարտի 15,

-ՀԵՀԵՄ «Հոգևոր ճամբար», Օդեսա, Ուկրաինա 2015թ. օգոստոսի 22-28,
ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանային առաջին ներկայացուցչական ֆորումով` Բոլոնիա (Իտալիա) 2015թ. դեկտեմբերի 16-20,

-ՀԵՀԵՄ Եվրոպայի ենթատարածաշրջանային ֆորումներ` Լոնդոն (Անգլիա), Ստոկհոլմ (Շվեդիա), Աթենք (Հունաստան) 2016թ. դեկտեմբեր 15-18,

-ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների, հայրապետական պատվիրակների և փոխանորդների ֆորում՝ նվիրված Եվրոպայում ՀԵՀԵՄ ծրագրերին, Լոնդոն (Անգլիա) 2016 թ. դեկտ 15,
ՀԵՀԵՄ «Հոգևոր ճամբար և Սբ. Պատարագի խորհրդին նվիրված երիտասարդական բանակում», Բուխարեստ, Սուչավա (Ռումինիա) 2017թ. օգոստոսի 9-14,

The ACYOWorld representative meeting: Burbank (USA), November 30-December 2, 2017
ՀԵՀԵՄ Ռուսաստանի և Եվրոպայի թեմական ներկայացուցչական մարմնի ժողով` 2018թ. նոյեմբերի 23-25