«World Café աշխատարան» ՀԵՀԵՄ դասընթացը պարզ, արդյունավետ և ճկուն ֆասիլիտացիոն մեթոդ է, որը հնարավորություն է տալիս մեծ խմբերի ներսում երկխոսություն ձևավորել, ինչպես նաև ստացված արդյունքների հիման վրա կատարել հետազոտություններ և ուսումնասիրություններ՝ ստեղծելով մեկ ընդհանրական փաստաթուղթ կամ ձեռնարկ առաջնորդվելու համար։
World Café-ի 7 սկզբունքներն են՝
- Սահմանել թեմա
- Ստեղծել հյուրընկալ միջավայր
- Ուսումնասիրել խնդրահարույց հարցերը
- Խրախուսել բոլորի
- Մասնակցությունը/ներգրավվածությունը
- Փոխկապակցել տարբեր տեսակետները
- Լսել միմյանց օրինակներն ու պատկերացումները
- Կիսվել խմբային բացահայտումները։
Մեկ խնդրո առարկա թեման բաժանվում է ենթաթեմաների, jուրաքանչյուր սեղան ունի իր վարողը և արձանագրողը։ Բոլոր սեղանները միաժամանակ սկսում են քննարկումները, սահմանված ժամանակը սպառվելուց հետո, ժամսլաքի ուղղությամբ մասնակիցները տեղափոխվում են հաջորդ սեղան, քննարկելու հաջորդ թեման։ Այսպիսով աշխատարանի ավարտին բոլոր մասնակիցները բոլոր 5 ենթաթեմաների մասին արտահայտվելու հնարավորություն են ստանում։