«Խաչապատում» հոգևոր-ինտելեկտուալ մրցույթը նախատեսված է անցկացնել Ավագ դպրոցի աշակերտների և Հիմնական դպրոցի իններորդ դասարանցիների հետ։ Նպատակը պատանիների առավել կապելն է մայր եկեղեցու, նրա դավանանքի, ծեսերի և տոների հետ, ինչպես նաև՝ սուրբգրյան տեքստի հանդեպ հարաճուն հետաքրքրություն արթնացնելը։Մրցույթը ACYOWorld անդամներ՝ Դիանա Շախբազյանի and Վերգինե Առաքելայնի նախագծային առաջարկն է։ Հենց իրենք էլ կազմել են հարցաշարը, համակարգել ու իրականացրել այս ծրագրի շրջանակում առաջին մրցույթը, որին մասնակցել են Երևանի Կենտրոն համայնքի հինգ դպրոցներ՝ երկու ավագ և երեք՝ հիմնական։ Մրցույթը նվիրված է Խաչի տոներին, այդ պատճառով կոչվում է «Խաչապատում»։ Այս ծրագիրը հնարավոր եղավ կյանքի կոչել ՔԴԿ-ի և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ համագործակցության շնորհիվ նաև։
հղումներ՝ https://hehem.am/gortsuneutyun/dprocneri-mijev-mrcujt