Ռումինիայի Հայոց թեմի Առաջնորդանիստը Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց մայր եկեղեցին է։

Թեմի առաջնորդն է գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը

Տեղեկատվական էջեր

Թեմի պաշտոնական ֆեյսբուքյան էջ 

Youth Union:  ACYO Romania 

Պատմություն

Հայերի գաղթը և հաստատումը Ռումինիայի հողերում սկսվել է դեռ 10-րդ դարում՝ Անի-Ղրիմ-Աքերման ճանապարհով: Ռումինիայի հայ համայնքը համարվում է Եվրոպայում հնագույններից մեկը:

Արդեն 14-րդ դարում հայերի թիվը այնքան է ստվարանում, որ Ալեքսանդր Բարեպաշտ իշխանի 1401 թ. հուլիսի 30-ի հրովարտակով, հիմնվում է Հայոց Եպիսկոպոսական Աթոռ՝ Հովհաննես Եպիսկոպոսի առաջնորդությամբ, այն ժամանակ մայրաքաղաք Սուչավայում:

Եվրոպայում գտնվող ամենահին հայկական եկեղեցին է Ռումինիայի Բոտոշան քաղաքի 1350թ. կառուցված, Սուրբ Մարիամ եկեղեցին:

Ռումինիայի Հայոց թեմի Առաջնորդանիստ Ս․ Հրեշտակապետաց Մայր Տաճարի քարաշեն տարբերակը կառուցվել է Էջմիածին Մայր տաճարի (Վաղարշապատ, Հայաստան) նմանակով, 1911-1915թթ․ ծագումով հայ, հայտնի ճարտարապետ Դիմիտրիե Մայմարոլուի կողմից։

Ռումինիայի Հայոց թեմի ենթակայության տակ են այսօր շուրջ 18 հայկական եկեղեցիներ, 2 վանք, 1 բերդ, 8 հայկական գերեզմանոց, «Հովսեփ և Վիկտորիա Դուդյան» Մշակույթի կենտրոնը, ուր տեղավորված են հարուստ թանգարանը և գրադարանը, որտեղ պահվում է 2000 հնատիպ գիրք, նախահովնաթանյան շրջանի 200-300 սրբանկար, շատ հարուստ եկեղեցական սպասք, 7 եկեղեցական վարագույր, որոնք մեծ արժեք են ներկայացնում, մոտավորապես 60 ձեռագիր, 300 տարվա արխիվ, 400 տարվա մյուռոն: