Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցի

 Սիդնի. առաջնորդ և Հայրապետական Պատվիրակ  Տ. Հայկազուն եպիսկպոս Նաջարյան

2019թ․-ին Սիդնեյում բացվել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի նորակառույց առաջնորդարանը։

Մելբուռնի սբ Աստվածածին եկեղեցի

Պատմություն

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմը կազմավորվել է 1968 թվականին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Առաջնորդանիստը՝ Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցի։ Դեռևս 1950-ական թվականներին սկզբին Սիդնեյում և Մելբուռնում կազմակերպվել են հայ եկեղեցական համայնքներ և եկեղեցական վարչություններ՝ առանց շենք ու եկեղեցական ունենալու։ Առաջին հայ հոգևորականը, որը Ավստրալիա (Սիդնեյ) է եկել 1954 թվականին, եղել է Ասողիկ ծայրագույն վարդապետ Ղազարյանը (1957 թվականից՝ եպիսկոպոս)։ 1958 թվականին նա նշանակվել է Ծայրագույն Արևելքի (Հնդկաստան, Չինաստան, Ինդոնեզիա, Սինգապուր, Բանգլադեշ, Բիրմա), Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ գաղութների հայրապետական պատվիրակ (կենտրոնը՝ Սիդնեյ և Կալկաթա)։ 1966 թվականին Գարեգին եպիսկոպոս Գազանճյանը (Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք՝ 1990–1998 թվականին) նշանակվել է պատվիրակի փոխանորդ, իսկ 1968 թվականին՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի նորաստեղծ թեմի առաջնորդ։ Սիդնեյում հայ համայնքի առաջին եկեղեցին՝ Սուրբ Հարությունը, օծվել է 1957 թվականին։ 1965 թվականին քաղաքի հայաշատ արվարձաններից մեկում գնվել է եկեղեցի, որը 1976 թվականին և 1991 թվականին վերակառուցվել է հայկական ճարտարապետական ոճով։ Եկեղեցուն կից գործում են շաբաթօրյա ազգային վարժարան, Տիկնանց միություն, Երիտասարդական միություն, թատերական, մարզական և այլ խմբեր։ 1955 թվականից հրատարակվում է «Լույս» կրոնաեկեղեցական ամսաթերթը։ Մելբուռնի հայ համայնքի առաջին եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, գործում է 1962 թվականից։ 1976 թվականին համայնքը քաղաքի հայաշատ արվարձանում ձեռք է բերել ավելի մեծ եկեղեցի՝ կից սրահներով և գրասենյակային հարմարություններով։ Այստեղ ևս գործում են եկեղեցու վարչություն, եկեղեցուն կից՝ շաբաթօրյա վարժարան (1985 թվականից), Տիկնանց, Երիտասարդաց և այլ միություններ։ 1966 թվականից լույս է տեսնում «Հույս» երկամսյա պարբերականը։ Ավստրալահայ համայնքի ազգային, կրթական գործը ղեկավարում է թեմի առաջնորդի նախագահությամբ գործող թեմական խորհուրդը՝ բաղկացած 7 հոգուց (4-ը՝ Սիդնեյից, 3-ը՝ Մելբուռնից)։ Խորհրդին կից գործում է թեմական ունեցվածքը համակարգող-տնօրինող մարմին։ Նոր Զելանդիայում բնակվող շուրջ 60 հայ ընտանիքները կենտրոնացած են գլխավորապես Օքլենդ քաղաքում։ Համայնքի հոգևոր կարիքները հոգում են այցելու հոգևորականները։

Տեղեկատվական էջեր

ֆեյսբուք՝ https://www.facebook.com/ACYASydney

https://www.facebook.com/ArmenianApostolicChurchofHolyResurrection

 

(Հնդկաստան, Սինգապուր, Մյանմար, Բանգլադեշ)

Madrasi S. Astvatsatsin

Հնդկաստանում այսօր գործում են 7 հայկական եկեղեցիներ, որոնցում պարբերաբար Ս. Պատարագներ են մատուցվում և եկեղեցական արարողություններ կատարվում:

Դրանք են`

Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցին (1707 թ.)

S. Nazaret ekegheci

Կալկաթայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1906 թ.)

Tingrayi Holy Trinity

Տինգրայի Ս. Երրոր

դություն եկեղեցին (1867 թ.)

Chinsura, S. Hovhannes

Չինսուրայի Ս. Հովհաննես եկեղեցին (1695 թ.)

 

Seydabadi S. Astvatsatsin

Սեյդաբադի Ս. Աստվածածին եկեղեցին (1758 թ.)

13161183_10154220878667853_634095368_o

Մադրասի Ս. Աստվածածին

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ https://hy.wikipedia.org/