Դեկտեմբեր 2-ին, ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանն իր նստավայրում հյուրընկալեց թեմի ՀԵԵՄ-ի Սուրբծննդյան աշխատանքային խմբին՝ ACYO Christmas Fellowship-ին։
Երեկոն սկսվեց բացման աղոթքով, որին հաջորդեց Սրբազանի պատգամը։ Ճաշից հետո ACYO-ի անդամներն ու հոգեւորականները զրուցեցին, խաղեր խաղացին, սովորեցին ու երգեցին տոնական երգեր՝ դաշնամուրի նվագակցությամբ:
Համայնքի անդամները 40 զույգ տոնական գուլպա նվիրաբերեցին Արարատ տանը։