Անցյալ կիրակի ԱՄՆ Արևմտյան թեմի Սիեթլի Սուրբ Հարություն եկեղեցու երիտմիությունն այցելեց Օրեգոն նահանգ՝ տեղի երիտասարդության հետ նշելու Սուրբ Գևորգ զորավարի տոնը: Միաժամանակ նրանք մասնակցեցին թեմի երիտմիությունների տարածաշրջանային հանդիպմանը։ Հանդիպմանը ներկա էր ԱՄՆ Արևմտյան թեմի և ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: