Հոկտեմբերի 12-14-ին, ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Հովնան Արք․ Տերտերյանի բարձր հովանու ներքո, թեմի երիտասարդաց միությունների կենտրոնական խորհուրդը նախաձեռնել էր երիտասարդների բանակում Hye Camp for Senior Retreat-ում:
Անցկացվեցին «Հույս Արցախի և Հայաստանի ապագայի համար» թեմայով կրթական և հոգևոր քննարկումներ։ Բանախոսեցին պրոֆեսոր Բարլո Տեր Մուգրդեչյանը, Արժանապատիվ Տեր Եղիշե քահանա Քսաչիկյանը, բարեշնորհ սարկավագներ Գև Չինկեզյանը և Էմին Մաթևոսյանը։ Վերջիններս պատմեցին, թե ինչու են իրենք եկեղեցու մաս կազմել, ինչով է դա օգնել իրենց կյանքում, և թե ինչպես երիտասարդությունը կարող է օգնել արցախահայությանը:
Այդ քննարկումների արդյունքում բոլորը միմյանց ավելի լավ ճանաչեցին։ Հավաքը ներառեց նաև հյուրասիրություն, սպորտային խաղեր, երգ ու պար, երեկոյան խարույկ:
Շաբաթ երեկոյան երիտասարդական հարցրեով պատասխանատու Հայր Երեմիան առաջնորդեց Ադրբեջանի վերջին ցեղասպանական գործողություններին զոհ դարձած Արցախի և Հայաստանի ընտանիքների համար մոմավառությունը և աղոթքը։
Կիրակի առավոտյան Հոգեշնորհ Երեմիա աբեղա Աբգարյանի ձեռամբ բացօթյա Պատարագ մատուցվեց՝ երիտասարդների մասնակցությամբ։