Օրհնությամբ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի, մայիսի 8-ին ՀԵՀԵՄ գրասենյակում երիտասարդների համար անցկացվեց «Ճանաչիր Ինձ, երիտասարդ» ՀԵՀԵՄ աստվածաշնչյան դասընթացը։ Դասընթացը վարեց ՀԵՀԵՄ Տեղեկատվական հարցերով պատասխանատու Արաքս Պողոսյանը։ Ծրագիրը մեկնարկեց Տերունական աղոթքով։

«Ճանաչիր Ինձ, երիտասարդ»-ը տեսասահիկով ներկայացվող մեթոդական ուղեցույց է, որն օգնում է երիտասարդին հայրաբանական մեկնությունների միջոցով ամբողջական պատկերացում ունենալ Աստվածաշնչի երկու գրքերի՝ ՀիՆ և Նոր Կտակարանների և դրանց փոխկապակցվածության վերաբերյալ, ինչպես նաև՝ ճիշտ կողմնորոշվել սուրբգրային տեքստերն ընթերցելիս:
Ողջ դասընթացը կառուցված է Հին և Նոր Ուխտերը միաժամանակ անցնելու սկզբունքի վրա՝ որպես մի ամբողջություն:

Դասընթացն ուղեկցվեց հոգևոր բովանդակությամբ խաղերով և ինտերակտիվ քննարկմամբ։ Որպես կամավորներ դասընթացին իրենց մասնակցությունն ունեցան Ռուբինա Խաչատրյանը և Անժելիկա Հովհաննիսյանը։

 

 

ՀԵՀԵՄ-ը գործում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ։ Կառույցը համախմբում է աշխարհասփյուռ հայ եկեղեցասեր երիտասարդաց միություններին: