Օրհնությամբ Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Կիրակոս եպս. Դավթյանի, փետրվարի 3-ին թեմում մեկնարկեց «Հանդիպում երիտասարդների հետ» ծրագիրը։

Առաջին հանդիպումը «Ներածական հանդիպում. հավատք և հայտնություն» թեմայով էր։ Դասընթացն անցկացրեց Թբիլիսիի Սբ. Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցու սպասավոր Գևորգ սրկ. Ավետիսյանը։ Այս մասին տեղեկանում ենք Վիրահայոց թեմի երիտասարդաց միության   ֆեյսբուքյան էջից։