Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) շարունակում է իր առաքելությունը:
Ծրագրային հերթական հանգրվանը CYMA (Քրիստոնեական երիտասարդական առաքելություն Հայաստան) ծրագրի մասնակիցների այցն էր ՀԵՀԵՄ գրասենյակ։
ԱՄՆ Արևմտյան թեմից հինգ երիտասարդներ՝ առաջնորդությամբ CYMA ծրագրի պատասխանատու Արժանապատիվ Տեր Վազգեն քահանա Բոյաջյանի, համագործակցությամբ ՀԵՀԵՄ գրասենյակի, սույն թվականի հունիս 28 հուլիս 11-ը անցկացրեցին խոսակցական անգլերենի դասընթաց արցախցի երիտասարդների համար։
Երկշաբաթյա դասընթացի ավարտին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը հանդիսավոր կերպով շնորհակալագիր հանձնեց Արժանապատիվ Տ․ Վազգեն քահանա Բոյաջյանին՝ CYMA ծրագրի և ԱՄՆ Արևմտյան թեմի երիտասարդաց միավորման շրջանակներում ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հետ կապերի ընդլայնման, արդյունավոր և շարունակակական համագործակցության համար։
Հայր Սուրբը նաև շնորհակալագրեր հանձնեց CYMA ծրագրի կամավորներին՝ խոսակցական անգլերենի դասընթացն անցկացնելու համար, իսկ դասընթացի մասնակիցներին՝ վկայականներ։