Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակը, համագործակցաբար Արցախի թեմի երիտմիության հետ,  Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ հրավիրում է Արցախի թեմի երիտասարդներին՝ համախմբվելու Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում՝ մասնակցելու երիտասարդների օրհնության կարգին:

Մասնակցությունը պետք է հաստատել՝ գրելով Արցախի թեմի երիտասարդաց միությունյան ֆեյսբուքյան էջին։

Հանդիպման վայրն ու տեղը՝ ս.թ. հունվարի 26-ին, ժամը 16:30-ին՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու գլխավոր մուտքի դիմաց:

աղբյուր՝ https://www.facebook.com/photo/?fbid=368821939111524&set=a.182645764395810