Վիրահայոց թեմում Բարեշնորհ Գևորգ սարկավագ Ավետիսյանի հոգևոր զրույցները երիտասարդների հետ շարունակվում են։
Երիտասարդներն արդեն անբաժան մասն են կազմում Եկեղեցու արարողությունների. այս անգամ էլ հանդիպումը սկսվեց միասին երեկոյան ժամերգության մասնակցությունից հետո:
Զրույցի թեման էր «Աստվածային առաքինություններ. Հույս»։

Քննարկմանը հաջորդեցին ավանդույթ դարձած զբոսանքն ու ընկերական ժամանցը:
Թբիլիսիում ապրող հայ երիտասարդներին թեմը հրավիրում է յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին հոգևոր զրույցների (և ոչ միայն):

 

Աղբյուր