Նոյեմբերի 8-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ տեղի ունեցավ ուսանողական համաժողով
թեմի երիտասարդական բաժնի «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխությունների համար 2023-2024» նախագծի շրջանակում:
Նախագիծն իրականացվում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի աջակցությամբ:

Համաժողովի ընթացքում ներկայացվեցին նախագծի շրջանակում կատարած աշխատանքները, քննարկվեցին բոլոր սեմինարները և թրեյնինգները:
Երիտասարդական բաժնի ղեկավար Էմիլ Սարգսյանը ընդգծեց ուսանողների, երիտասարդների մասնակցության դերը և կարևորությունը քաղաքացիական հարցերի լուծմանն ուղղված նախաձեռնություններում:

Համաժողովին ներկա էր նաև Սուրբ Գևորգ եկեղեցու սպասավոր Գևորգ սարկավագ Ավետիսյանը, ով անդրադարձավ հոգևոր արժեքների և քաղաքացիական պարտականությունների փոխկապակցվածությանը:

աղբյուր