Ավստրալիայի հայոց թեմի Սիդնեյի  երիտասարդների համար Մեծ պահքի այս  երկու շաբաթները մտորումների և միմյանց միջև հոգևոր կապերի ամրապնդման ընթացք էր։

Յուրաքանչյուր չորեքշաբթի հերիտասարդները հոգևորականի առաջնորդությամբ ուսումնասիրում են Աստվածաշնչյան տարբեր պատմություններ և հատվածներ, որոնք կարևոր են հոգևոր խոկման համար։

Քննարկումներն անց են կացվում պահքի սեղանի շուրջ։