Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ և թեմի երիտասարդական հարցերի բաժնի կազմակերպմամբ շարունակվում են դասախոսություններն ու քննարկումները երիտասարդների համար։

«Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխությունների համար 2025» ծրագրի շրջանակներում (ծրագրի ղեկավար՝ Էմիլ Սարգսյան), որը ֆինանսավորվում է Jinishian Memorial Foundation-ի կողմից, անցկացվեց ևս մեկ  հանդիպում՝ «Կրոնները Վրաստանում և միջմշակութային երկխոսությունը» թեմայով։

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին Վրաստանի կրոնական բազմազանությունը և դրանց դերը հասարակության կյանքում։ Հատուկ ուշադրություն դարձվեց միջմշակութային երկխոսության կարևորությանը, որպես խաղաղ համակեցության և փոխըմբռնման հիմնական տարրի։

աղբյուր