Թբիլիսիում նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ Դավիթ Գյուլիկյանի և Արթուր Մարտիրոսյանի «Թագուհի Շուշանիկի գումարտակը» ֆիլմի ցուցադրությունը, որը կազմակերպել էր Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը։

Ֆիլմը նվիրված է ազգությամբ հայ այն քաղաքացիներին, որոնք կռվել են Աբխազիայում՝ հանուն Վրաստանի տարածքային ամբողջականության, ազատության և անկախության:

Միջոցառումն իրականացվել է «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխությունների համար 2023-2024» ծրագրի շրջանակում՝ Jinishian Memorial Foundation հիմնադրամի աջակցությամբ: