Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, հուլիսի 23-ին մեկնարկեց Վիրահայոց թեմի երիտասարդների եռօրյա ուխտագնացությունը դեպի Տավուշի մարզ։
Առաջին հանգրվանը Սուրբ Կարապետ մատուռն էր։ Անցկացվեց միասնական աղոթք:

Հաջորդ կանգառը Տավուշի ջրամբարն էր:
Իսկ հաջորդիվ վիրահայոց թեմի երիտասարդներն ուխտավորաբար այցելեցին Նոր Վարագավանք վանական համալիր, որտեղ միասնական աղոթքից և շարականներ երգելուց զատ յուրաքանչյուրը ժամանակ ունեցավ հոգևոր խորհրդածության և առանձնական աղոթքի համար:
Այցը Տավուշ աշխարհ զուգակցվեց հայկական համեղ ընթրիքով ու խաղերով։

աղբյուր՝ https://www.facebook.com/groups/290432540089191