ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ, Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Մեսրոպ քահանա Աշի առաջնորդությամբ Հայաստան է այցելել ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի մոնիթորինգի խումբը՝ գնահատելու Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների կարիքները։

Դեկտեմբերի 5-ին պատվիրակությունը այցելեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակ և հանդիպեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանին։ ԱՄՆ Արևմտյան Թեմի պատվիրակության անդամները ծանոթացան ՀԵՀԵՄ-ի գործունեությանը, անդրադարձ եղավ Արցախից բռնագաղթած երիտասարդների հիմնախնդիրներին։