«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ։ Օրհնեա՜լ է Հայտնութիւնը Քրիստոսի»,– Սուրբ Ծննդյան Ավետիսը փոխանցեց իր շնորհավորական ուղերձում ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, Հայ եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը՝ Եփեսացիս 4;22-24 խոսքը մեջբերելով որպես բնաբան իր բարեմաղթանքների համար.
«…22 հեռո՛ւ վանեցէք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականուած է խաբեպատիր ցանկութիւններով. 23 նորոգուեցէ՛ք ձեր մտքով եւ հոգով 24 ու հագէ՛ք նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու՝ արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ» (Եփեսացիս 4;22-24):