• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ℂoronaℤoom-ում Ավստրալիա և Նոր Զելանդիա

Նոր կորոնավիրուսի տարածումով պայմանավորված, բոլորս էլ գտնվում ենք կյանքի մի փուլում, ուր՝ գրեթե ամեն ինչ փոփոխվում է։ Դժվար է պատկերացնել, բայց ավանդական եկեղեցին էլ կարողացավ որդեգրել նոր գործունեություն` եկեղեցու պատերից դուրս, բայց մշտապես դրա մեջ։
Արդեն տևական ժամանակ է ինչ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը մշտապես կապի մեջ է Հայ Առաքելական եկեղեցու թեմական երիտասարդական կառույցների պատասխանատուների հետ։

Ինչպես արդեն գիտեք ℂoronaℤoom-ի շրջանակներում ⛪️ ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն, հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը՝ Թեմական երիտասարդական կառույցների հետ կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Հարությունյանի հետ համատեղ հանդիպումներ են անցկացնում թեմերում երիտասարդական բաժինները համակարգողների և երիտասարդաց միությունների անդամների հետ։

Օրերս ℂoronaℤoom— ի առցանց հարթակում էին Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի երիտասարդական հարցերով հոգևոր պատասխանատու Արժանապատիվ Տեր Ավետիս քահանա Համբարձումյանը, թեմի երիտասրդական վարչական մարմնի թեմական խորհրդից՝ ատենապետուհի՝ Իլդա Զորլուն , փոխատենապետուհի՝ Նաթալի Մարգարյանը, հասարակայնության հետ կապերի պատասխանատու՝ Լյուսի Ամիրզայանը, խորհրդական՝ Ջորջ Նաճարյանը և քարտուղար՝ Տատիանա Բեդիկյանը:
Հանդիպման սկզբում մեր հայրենակիցները կարոտ լինելով արևելահայ խոսքին հանդիպումը սկսեցին Տերունական աղոթքով, ապա Տեր Հայրը ներկայացրեց համավարակի ընթացքում կատարած ծրագրերն ու ապագայում կատարվելիքները:

Չնայած վիրուսի ստեղծած անհարմարությանը, Տեր Հայրը կարևորեց աշխատելաոճի նոր սկզբունքներն, ըստ այդմ՝

  • ? թեմի երիտասարդները, այս ընթացքում, կարողացել են տեխնիկական կապ ապահովել համայնքի ավելի ավագ անդամների համար:
  • ? Երիտասարդների հետ մշտապես առցանց հանդիպումներ են կազմակերպվում:
  • ? Սուրբ Գրքի սերտողությանը ավելի շատ թվով մարդիկ են միանում պայմանավորված՝տեխնիկաների միջամտությամբ տարածական հեռավորության խնդրի լուծմամբ:

⛪️⛪️⛪️
-Ուր երիտասարդ կա՝ այնտեղ նոր կյանք կա, վիրուսն ացողիկ է, գործը՝ մնայուն, — ասում է Տեր Ավետիս քահանա Համբարձումյանը:

Երիտասարդական վարչական մարմնի թեմական խորհրդից Ջորջ Նաճարյանը, նախ խոսեց տեղում գործող երիտասարդական, կուսակցական կառույցների մասին և դրանցից զատ կարևորեց ՀԵՀԵՄ գործունեությունը:

Ավստրալիայի երիտասարդական կազմակերպության կառույցի անդամներն իրենց անհանգստությունը փոխանցեցին «ՀԵՊ» առարկայի դպրոցական ծրագրից հանվելու և «Հայոց պատմություն» առարկայի հետ միասնական լինելու խնդրով: Ըստ նրանց՝ սփյուռքի գոյը մեծամասամբ պայմանավորված է եկեղեցով, և եթե նրանք օտար հողում պայքարում են գլոբալիզացիայի դեմ և պահում են ազգային արժեքները, ապա դրա համար իրենց նախ օրինակ է պետք ՝սեփական հայրենիքից….

Հանդիպման ավարտին ⛪️ Հայր Սուրբը կիսեց նրանց մտահոգությունը և հավաստիացրեց, որ այն ինչ ներդնում ես, եթե հավատքով է արված՝ կրկնապատիկ հետ կգա:

#ℂoronaℤoomԻնչպես արդեն գիտեք ℂoronaℤoom-ի շրջանակներում ⛪️ #ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն,…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Sunday, July 12, 2020