Սեպտեմբերի 25-ին Սիդնեյի ՀԵԵՄ-ի անդամները Սուրբ Հարություն եկեղեցում մասնակցեցին Հայաստանի Հանրապետության խաղաղության համար առանձնակի աղոթքին։
Այնուհետև ՀԵԵՄ-ականները միացան ավստրալական հայ երիտասարդական կազմակերպությունների կողմից կազմակերպված միասնական նախաձեռնության երթին՝ բարձրացնելու Ադրբեջանի ագրեսիայի մասին իրազեկվածությունը՝ կոչ անելով Ավստրալիային վերջ տալ իր լռությանը: