«Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության (2-7 հուլիս) երրրորդ օրը մեկնարկեց առավոտյան ժամերգությամբ։
Այնուհետև ուխտագնացության մասնակիցներն ուղևորվեցին Կոտայքի և Գեղարքունիքի թեմերի սրբավայրեր՝ Մաքրավանք, Հայրավանք, Սևանի թերակղզի։ Ուխտավորները միասնական աղոթք վերառաքեցին առ Աստված՝ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի և Բուլղարիայի և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Արևելյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի առաջնորդությամբ:
«Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության երրորդ օրն ավարտվեց երեկոյան ժամերգությամբ։
ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունները հրավիրվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Մասնակիցները Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի եկեղեցասեր երիտասարդներն են: Վերջին տարիներին հիշարժան են հատկապես «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Հայրենիք» (2018թ.), «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» (2019թ.) և «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» (2022 թ.), «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» (2023 թ.), համահայկական ուխտագնացությունները:
ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ