Ապրիլի 22-ին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակն առցանց հանդիպում ունեցավ Եգիպտոսի հայոց թեմի և Իրաքի հայոց թեմի՝ տարածաշրջանային ֆորումին մասնակցած երիտասարդների հետ։
Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 1–3-ը տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ֆորումը՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ։
Գրասենյակին հետաքրքրում էր, թե ինչ ծրագրեր ու գաղափարներ են ծնվել և իրականացվել ֆորումի արդյունքում։ Եգիպտոսի Հայոց թեմի երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Հակոբ քահանա Հակոբյանը հարկ համարեց նկատել, որ ֆորումը շատ է ոգևորել երիտասարդներին, և արդեն իսկ փորձեր են արվում նույն գործիքակազմով ծրագրեր իրականացնելու։ Նշվեց, որ մայիսի վերջին կկազմակերպվի բանակում, որի ընթացքում ի թիվս այլ միջոցառումների, թրեյնինգային մաս կլինի նաև։ Ծրագրին կմասնակցեն 19-20 տարեկան երիտասարդները։
ՀԵՀԵՄ գրասենյակը պատրաստակամություն հայտնեց մշտապես աջակցել բոլոր երիտասարդական ծրագրերին և խորհրդատվություններ իրականացնել։