Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀԵՀԵՄ առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) շարունակում է իր երիտասարդակենտրոն գործունեությունը։

Հունվարի 27-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է երիտասարդության ու սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու եւ 14 զինվորների տոնը։
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր։

Հունվարի 26-ին, Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում, հավարտ Երեկոյան ժամերգության  ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը, օրհնությամբ  եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի, եկեղեցու հոգևորական պաշտոնեության հետ միասին անցկացրեց Երիտասարդների օրհնության կարգ։ ՀԵՀԵՄ գրասենյակի հրավերով Օրհնության կարգին, ի թիվս այլ երիտասարդների, մասնակցեցին նաև Արցախի թեմի երիտասարդները։