• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Սիդնեյում անցկացվեց հիշատակի մոմավառություն

Դեկտեմբերի 19-ին Սիդնեյի երիտասարդաց միության ՝ ACYA Sydney անդամները Հայ-ավստրալական երիտասարդական ayfaus, acyaholytrinity, agbusydneyyouth, asa.nsw, aecs.chanits կազմակերպությունների հետ միասին  անցկացրեցին մոմավառություն՝ ի հիշատակ արցախյան 44- օրյա պատերազմում բոլոր զոհվածների։

Հավաքը մեկնարկեց Չաթսվուդի Հիշատակի պուրակից և ավարտվեց Բոշամպ այգում, որտեղ մոմավառության մասնակիցները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության խաչքարի մոտ:
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի հանդիսապետությամբ տեղի հայ համայնքի հոգևորականները  աղոթք հնչեցրին առ Աստված և մեր նահատակների հոգու համար հանգստություն հայցեցին։