Սուրբ Գևորգ եկեղեցի, Հարավային ռուսաստանի հայոց թեմ, Անապա, Հայկաձոր, 2016թ․ ♰
ԻՄ ԵԿԵՂԵՑԻՆ, ԻՄ ՀԱՄԱՅՆՔԸ
ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակն իրականացնում է «Իմ Եկեղեցին, իմ համայնքը» ծրագիրը, որի շրջանակում ՀԵՀԵՄ թեմական երիտասարդները ներկայացնում են իրենց համայնքի եկեղեցիներն ու դրանց պատմությունը։
Այս նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին աշխարհի տարբեր անկյուններից միմյանց պատմել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ իրենց թեմի ժառանգության՝ Հայկական վանքերի ու եկեղեցիների մասին։
«Իմ Եկեղեցին, իմ համայնքը» ծրագիրը համալրում է Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյա գործունեությանը նվիրված նախաձեռնությունների շարքը։