• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

«Խաչապատում» հոգևոր-ինտելեկտուալ մրցույթ

«Խաչապատում» հոգևոր-ինտելեկտուալ մրցույթը նախատեսված է անցկացնել Ավագ դպրոցի աշակերտների և Հիմնական դպրոցի իններորդ դասարանցիների հետ։ Նպատակը պատանիների առավել կապելն է մայր եկեղեցու, նրա դավանանքի, ծեսերի և տոների հետ, ինչպես նաև՝ սուրբգրյան տեքստի հանդեպ հարաճուն հետաքրքրություն արթնացնելը։Մրցույթը ՀԵՀԵՄ ԿԳ Տեղեկատվական բաժնի անդամներ՝ Դիանա Շախբազյանի և Վերգինե Առաքելայնի նախագծային առաջարկն է։ Հենց իրենք էլ կազմել են հարցաշարը, համակարգել ու իրականացրել այս ծրագրի շրջանակում առաջին մրցույթը, որին մասնակցել են Երևանի Կենտրոն համայնքի հինգ դպրոցներ՝ երկու ավագ և երեք՝ հիմնական։  Մրցույթը նվիրված  է Խաչի տոներին, այդ պատճառով կոչվում է «Խաչապատում»։ Այս ծրագիրը հնարավոր եղավ կյանքի կոչել ՔԴԿ-ի և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ համագործակցության շնորհիվ նաև։

հղումներ՝ https://hehem.am/gortsuneutyun/dprocneri-mijev-mrcujt

 

 

Yandex.Metrica