5-10 հուլիս, 2023
Օրհնությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և առաջնորդությամբ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի՝ Կենտրոնական գրասենյակը 2023 թվականի հուլիսի 5-10-ը կազմակերպում է Համահայկական Ուխտագնացություն՝ «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով:
Սիրելի Երիտասարդ,
Դու ունես հնարավորություն Քրիստոսի սիրով միաբանված եղբայրներիդ ու քույրերիդ հետ Հայրենիքում անցկացնելու անմոռանալի 5 օրեր։
Դու ունես հրաշալի առիթ կրթական երկու օրերի ընթացքում ձեռք բերելու նոր գիտելիքներ և քո հմտությունները փոխանցելու թեմակից երիտասարդներին, ինչպես նաև ուխտավորաբար այցելելու հայրենի սրբավայրեր և համայն հայության Սրբության Սրբոց Միածնաէջ Մայր Տաճար:
Մանրամասների համար դիմել թեմի երիտասարդական հարցերով հոգևորական և աշխարհական պատասխանատուներին։
Սիրով և սպասումով՝ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ