Սույն թվականի նոյեմբերի 27-ին՝ նախագահությամբ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, կայացավ ՀԵՀԵՄ գրասենյակի կողմից հրավիրված ՀԵՀԵՄ Հայաստան և Եվրոպա տարածաշրջանների հոգևոր պատասխանատուների միացյալ առցանց ժողովը։
Հանդիպումը մեկնարկեց «Տերունական» աղոթքով։
Առցանց հանդիպմանը անդրադարձ եղավ ՀԵՀԵՄ գրասենյակի ծրագրերին, թեմերի համար երիտասարդական աշխատողների պատրաստմանը և վերապատրաստմանը, ինչպես նաև՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Սարգսի տոներին նվիրված երիտասարդական միջոցառումների անցկացմանը։ Ընդգծվեց միջթեմական ուխտագնացությունների և փոխայցերի կարևորությունը, ինչպես նաև՝ ծրագրային փորձի փոխանակումը։
Ժողովն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով։
ՀԵՀԵՄ-ը գործում է Ամենայն Հայոց Կաթողիկոսության տնօրինության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո:
Հաստատման օրվանից կառույցը որդեգրել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր թեմերի երիտասարդներին Մայր Եկեղեցու շուրջ համախմբելու, երիտասարդ հայորդիներին քրիստոնեական և հայեցի ոգով դաստիարակելու առաքելությունը:

