• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ս․ Պատարագ մատուցվեց Կահիրեի առաջնորդանիստ եկեղեցում

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ և Եգիպտոսի հայոց թեմի հյուրընկալությամբ՝ գլխավորությամբ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի, ապրիլի  1-ին մեկնարկեց ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ֆորումը։

Առավոտյան Կահիրեի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում,  Մուտն ի Վիրապ տոնի առթիվ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ձեռամբ Մայր Աթոռի միաբան, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի։