Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Հովնան արք. Տերտերյանի առաջնորդությամբ, ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը շարունակում են երիտասարդներին քրիստոնեական գիտելիքներով զինման դասընթացները։
Սույն թվականի մայիսի 8-ին Էջմիածնի հայորդյաց տանը անցկացվեց «Թիմային Աշխատանք» քրիստոնեական ոչ ֆորմալ կրթական դասընթացը։
Ծրագրի հեղինակը և դասընթացավարը ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն, երիտասարդական աշխատանքի փորձագետ Անգելինա Ալեքսանյանն է։
Դասընթացը մեկնարկեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վրդ. Խաչատրյանի բացման խոսքով և միասնական աղոթքով։
Դասընթացը նպատակ ունի օգնել երիտասարդներին տեղեկանալ Հիսուս Քրիստոսի առաջնորդության և թիմ կառուցելու հմտություններին, տալ գործնական քրիստոնեական գիտելիքներ՝ կիրառելու այդ սկզբունքներն իրենց կյանքում և հարաբերություններում: