• Abovyan, 15/1
  • 09:00 - 18:00

Չարենցավանցի մանուկների այցը Սուրբ Փրկիչ եկեղեցի

Օգոստոսի 25-ին  Սուրբ Փրկիչ եկեղեցի այցելեցին Չարենցավանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների միջին խմբի սաներն իրենց դաստիարակների ուղեկցությամբ։

 

Այցն իրականացվեց Կոտայքի թեմի երիտասարդների նախաձեռնած «Իմ Սուրբ Էջմիածին» ծրագրի շրջանակներում։ Եկեղեցում սաներին ու մանկավարժներին սիրով ընդունեց Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանաատիվ Տ․ Իսահակ քհն․ Մարգարյանը։
Հանդիպումն սկսվեց «Հայր մեր» աղոթքով, որից հետո Տեր Հայրը երեխաներին պատմեց Սուրբ

Էջմիածնի մասին։ Այնուհետև սաներն աղոթեցին «Մանուկների աղոթքը» և երգեցին «Սուրբ Էջմիածին» մանկական երգը։ Քահանան օրհնեց բոլորին և «Պահպանիչ» աղոթք ասաց, որով էլ և ավարտվեց մանկավարժների և իրենց սաների այցը Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցի։

Yandex.Metrica