• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ Ընդհանուր ուղենիշ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ  (ՀԵՀԵՄ)
ՈՒՂԵՆԻՇ
Կառուցվածք, ռազմավարություն, տարածաշրջաններ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ 2022

 1.1 Անվանումը

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում (այսուհետ` ՀԵՀԵՄ):

1.2 Առաքելությունը

  • Համախմբել աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը՝ ի հարատևություն հայ ինքնության և ի զորացումն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու,
  • Կազմակերպել հայ երիտասարդության ներուժի գործածումը նրա ինքնազարգացման, հոգեւոր ու ազգային արժեքների պահպանության գործում,
  • Սերմանել հայ երիտասարդության մեջ  Հիսուս Քրիստոսի Սբ. Ավետարանի պատգամը` հիմնված Առաքելական Մայր Եկեղեցու դավանանքի վրա։
  • Դաստիարակել հայեցի և քրիստոնեական արժեհամակարգով օժտված հասարակության անդամներ:

1.3 Գործունեության ոլորտը

  • ՀԵՀԵՄ-ը համագործակցում է Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող թեմական, ինչպես նաև ոչ թեմական երիտասարդական միությունների, կազմակերպությունների եւ շարժումների, կուսակցական երիտթևերի, հասարակական երիտասարդական կազմակերպությունների, միությունների, հայրենակցական միավորումների, կրթական, մշակութային, բարեսիրական և մարդասիրական նպատակներ ունեցող հայաստանյան, սփյուռքի, միջեկեղեցական եւ միջազգային հաստատությունների հետ:
  • ՀԵՀԵՄ-ի անդամ են հանդիսանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց պատրիարքության և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության 15-35 տարեկան երիտասարդները։
  • ՀԵՀԵՄ-ը գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եկեղեցական կանոնների ու կարգերի համաձայն՝ որպես գործունեության ուղեցույց ունենալով սույն ուղենիշը։

1.4  Ռազմավարական նպատակները

  • Հայ Եկեղեցու վարդապետության համաձայն նպաստել քրիստոնեական հավատքի և արժեքների տարածմանը երիտասարդության մեջ,
  • Աջակցել թեմական երիտասարդական միավորների ստեղծմանն ու ամրապնդմանը,
  • Աջակցել թեմական երիտասարդական խորհուրդների եկեղեցասեր երիտասարդական կառույցների համագործակցությանը` իրականացնելով համատեղ ծրագրեր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,
  • Հաշվի առնելով տարածաշրջանի և երկրի առանձնահատկությունները` մշակել և     հանդես  գալ  արդյունավետ ծրագրերով, որոնք միտված կլինեն հոգևոր-ազգային շահի ապահովմանը,
  • ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի աշխատասիրությամբ ստեղծել քրիստոնեական երիտասարդական աշխատանքի վերաբերյալ մեթոդաբանական և կրթական նյութեր ու ծրագրեր՝ նպաստելով երիտասարդական աշխատանքի ճանաչելիությանը ՀԵՀԵՄ թեմական կառույցներում,
  • Նպաստել ներթեմական և միջթեմական համագործակցային և ցանցային աշխատանքի կայացմանը,
  • ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեղինակությամբ ստեղծել քրիստոնեական երիտասարդական աշխատանքի կրթական ծրագրեր և պատրաստել երիտասարդական աշխատանքի մասնագետներ Հայաստանի և Սփյուռքի ՀԵՀԵՄ կառույցների համար,
  • Կատարել թեմական երիտասարդների կարիքների գնահատում և չափել առկա ծրագրերի արդյունավետությունը՝ նպաստելով քրիստոնյա երիտասարդի լավագույն շահի պաշտպանությանը։
  • Տրամադրել ընդհանուր տարեկան ուղեցույց թեմերին՝ իրականացնելու համար թեմերի տարածքում գտնվող գործող համալսարանների ուսանողների հոգևոր խնամքը։
  1. ՀԵՀԵՄ պաշտոնեություն

 

ՀԵՀԵՄ հոգեւոր առաջնորդին, հոգևոր տեսչին և ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի աշխատակազմին նշանակում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

3 ՀԵՀԵՄ կառուցվածքը

3.1 Կենտրոնական գրասենյակ  (ԿԳ)

  • Կենտրոնական գրասենյակը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Թեմերի երիտասարդական միությունների կապող օղակն է: ԿԳ-ն գնահատում է քրիստոնյա երիտասարդի կարիքները, գեներացնում երիտասարդակենտրոն ծրագրեր, իրականացնում է դրանք թեմերում, չափում է արդյունավետությունը, կատարում մոնիթորինգ և ապահովում ծրագրային շարունակականությունը և օժանադակում թեմական երիտասարդական աշխատանքի արդյունավետությանը։
  • Ըստ սույն ուղենիշի 3.1 կետի՝ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը համախմբող, օժանդակող, ուսումնասիրություններ կատարող կառույց է։
  • ՀԵՀԵՄ ԿԳ տարեկան բյուջեն գոյանում է թեմերի բարերարների, կտակների և հիմնադրամների նվիրատվություններով։
  • ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հոգևոր առաջնորդը տարեկան ծրագրային նախահաշիվը և ծրագրային տարեկան պլանը ներկայացնում է Վեհափառ Հայրապետի հաստատմանը։

3.2 ՀԵՀԵՄ Ատենապետաց ժողով  (ԱԺ):

ԱԺ-ն խորհրդակցական մարմին է, որին մասնակցում են թեմերի երիտասարդական հարցերով հոգևոր և աշխարհիկ պատասխանատուները:  Կենտրոնական գրասենյակի հրավերով այն գումարվում է մեկ կամ երկու տարին մեկ պարբերականությամբ, ինչպես նաև՝ ըստ անհրաժեշտության։ Օրակարգում քննարկվում են կայացած և նախատեսվող ծրագրերի մանրամասները, համահայկական միջոցառումների կազմակերպչական հարցերը, տարվա միջոցառումների կարգախոսը, տարածաշրջանային ժողովներին վերաբերող հարցերը, ՀԵՀԵՄ  Ուղենիշի փոփոխությունները և այլ հարցեր:

Ատենապետաց ժողովում յուրաքանչյուր թեմ ունի մեկ ձայն:

3.3 ՀԵՀԵՄ Տարածաշրջանները
Նվիրապետական Աթոռներ

  • ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆ
  • ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆ

  ա)  Հայաստան

  • Արարատյան Հայրապետական թեմ,
  • Շիրակի թեմ
  • Գուգարաց թեմ
  • Արմավիրի թեմ
  • Սյունյաց թեմ
  • Վայոց ձորի թեմ
  • Արագածոտնի թեմ
  • Կոտայքի թեմ
  • Գեղարքունիքի թեմ
  • Տավուշի թեմ
  • Արթիկի թեմ
  • Մասյացոտնի թեմ
  • Արցախի թեմ
  • Վրաստանի թեմ,
  • Սամխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն

 բ) Ռուսաստան և ԱՊՀ

 

  • Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմ

(Հյուսիսային Ռուսաստան, Մոլդովա, Ղազախստան, Ուզբեկստան, Բելառուս)

  • Հարավային Ռուսաստանի թեմ

     գ) Եվրոպա

  • Գերմանիայի թեմ
  • Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմ
  • Հունաստանի հայոց թեմ
  • Ռումինիայի հայոց թեմ
  • Լեհահայոց հոգևոր հովվություն
  • Բուլղարիայի հայոց թեմ
  • Շվեյցարիայի հայոց թեմ
  • Ֆրանսիայի հայոց թեմ
  • Ուկրաինայի հայոց թեմ
  • Բալթյան երկրների հայոց թեմ
  • Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն

(Իտալիա, Իսպանիա, Բելգիա, Հոլանդիա)

  • Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակություն

(Շվեդիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Դանիա, Չեխիա, Ավստրիա, Սլովակիա, Հունգարիա)

 դ)  Հարավային Ամերիկա

  • Արգենտինայի հայոց թեմ
  • Բրազիլիայի հայոց թեմ
  • Ուրուգվայի հայոց թեմ

ե)  Հյուսիսային Ամերիկա

  • Կանադայի հայոց թեմ
  • ԱՄՆ Արևմտյան հայոց թեմ
  • ԱՄՆ Արևելյան հայոց թեմ

զ)  Մերձավոր Արևելք  և Աֆրիկա

  • Եգիպտոսի հայոց թեմ
  • Իրաքի հայոց թեմ
  • Դամասկոսի հայոց թեմ

 

է)  Ավստրալիա, Հնդկաստան և Ծայրագույն Արևելք

  • Ավստրալիա
  • Նոր Զելանդիա
  • Հնդկաստան
  • Սինգապուր
  • Մյանմար
  • Բանգլադեշ
  • Չինաստան

Ընդունված ՝
 2015 թ ՀԵՀԵՄ Երրորդ Պատգամավորական ժողովի կողմից, հուլիս 1-5, 2015թ․,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, «Վաչե և Թամար Մանուկյաններ» մատենադարան

2019 թ Ատենապետաց ժողով, նոյեմբերի 2-4, ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ, Մայր Աթոռ-Երեւան 

2022 թ․ Ատենապետաց ժողով, ապրիլ 23 (Zoom)